Բաժիններ՝

Նորաշենիկ գյուղում հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6 ակտիվ օջախ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող, գյուղի 17 բնակիչ, ինչպես նաև ՃՈ-ի աշխատակիցներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 20:02-ի,ն «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս