Բաժիններ՝

«Սիթի» տեղափոխվելու պատճառները, լավագույն մարզիչներն ու գոլֆը. Պեպ Գվարդիոլա

Դուք երևի արդեն տեսել եք այդպիսի անսովոր հարցազրույցի ձևաչափ, որտեղ հանրահայտ մարդը պատասխանում է այն հարցերին, որոնք մարդիկ ամենից հաճախ են փնտրում Google-ում: Ֆուտբոլային աշխարհից նման ձևաչափին արդեն մասնակցել են Յուրգեն Կլոպը (խոսում էր ատամների, ակնոցների մասին և պատմում ՝ ով կխաղա իր կենսագրական ֆիլմում) և Պատրիս Էվրան (ֆրանսիացին հիշեց, թե ինչպես է նա հեռացել «Յունայթեդից»):

Հարցազրույցից չի խուսափել նաև Պեպ Գվարդիոլան: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը պատասխանել է Google-ի` իր հետ կապված ամենատարածված հարցերին:

Ծննդյան վայրի մասին

«Ես ծնվել եմ Կատալոնիայի Սանփորոր փոքր քաղաքում, 1971 թվականի հունվարի 18-ին: Ծնողներս դեռ ապրում են այնտեղ»:

Հոբբիների մասին

«Գոլֆը իմ սիրած ժամանցն է, իմ սիրած մարզաձևը, եթե հաշվի չեք առնում ֆուտբոլը: Հատկապես ամռանը: Ես սիրում եմ գոլֆ խաղալ ամռանը: Ճիշտ է, հիմնականում ժամանակ չկա: Երբ ես ավարտեմ կարիերաս, շատ ավելի հաճախ կխաղամ:

Ես նաև կինոնկարներ եմ սիրում: Բայց ես նախընտրում եմ դիտել կինոթատրոնում, այլ ոչ թե տանը` Netflix-ով կամ Amazon-ով:

Ես այլևս ռոմանտիկ չեմ: Ես արդեն շատ ծեր եմ դրա համար: Ես կատակում եմ, կատակում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում հետ պետք է գնալ կինոթատրոն՝ երեխաների հետ, կնոջ հետ, թե միայնակ»:

Կարիերայի ամենակարևոր իրադարձության մասին

Հավանական է, որ մի պահ ընտրելը դժվար է, քանի որ Գվարդիոլան երկար ճանապարհ է անցել՝ որպես խաղացող և որպես մարզիչ:

«Ես անկեղծ կլինեմ: Ես լավ հիշում եմ այս պահը: Ես «Բարսելոնայի» ակադեմիայում էի, հետո նրանք ինձ կանչեցին մարզվելու հիմնական թիմի հետ: Երկու-երեք ամիս անց, երբ ես արդեն տեղավորվել էի առաջին թիմում, ես չէի հավատում, որ արդեն ակումբի հիմնկան կազմի խաղացող էի: Սա իմ հիշողության մեջ կյանքիս ամենակարևոր կետն է: Ես եղել եմ այս ակումբի կազմում և խաղացել եմ 11 տարի:

Առանց հիմնական կազմ տեղափոխվելու գավաթներ չէին լինի: Դեբյուտը շատ կարևոր է, իհարկե, բայց դու այդ օրն այնքան նյարդայնանում ես: Ես հանդես եկա 19 տարեկան հասակում, շատ անհանգստացա, ուստի այդ խաղից շատ հաճույք չէի զգում: Բայց այն զգացողությունը, որ ես դարձա առաջին թիմի մաս և սկսեցի ավելի ու ավելի խաղալ…

Իհարկե, կարևոր են հաղթանակներն ու գավաթները: Հաղթանակը ֆուտբոլի հիմքն է, դրա համար մենք այստեղ ենք: Բայց մշտական մարզումը և այն զգացողությունը, որ դու ավելի լավն ես դառնում, նույնպես շատ հաճելի է»:

«Սիթի» տեղափոխվելու պատճառների մասին

«Նախ` ակումբը ցանկանում էր ինձ ստորագրել: Ինձ կանչում և կանչում էին: Երկրորդ, այստեղ աշխատում է Չիկի Բեգիրիստինը՝ Բարսելոնայից իմ ընկերը: Նա «Սիթիի» մարզական տնօրենն է: Ինձ դուր եկավ նրան միանալու և նորից միասին աշխատելու գաղափարը: Եվ հետո ես տեսա այն, ինչ ես չէի սպասում, թե որքան լավն է այս ակումբը՝ կառուցվածքը, պայմանները, ինչպես են մարդիկ աշխատում: Ես նրանց հետ հարմարավետ եմ աշխատում»:

Ֆիլ Ֆոդենի մասին

«Ես բազմիցս ասել եմ մամուլի ասուլիսների ժամանակ, բայց ոչ Ֆիլին դեմ դիմաց, որ նա իմ տեսած ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: Ես չեմ տեսել նրա նմանը թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ: Նա ամեն ինչ ունի՝ լավագույններից մեկը դառնալու համար: Ոչ միայն Անգլիայում, այլև աշխարհում:

Միակ խնդիրն այն է, որ մարզիչը միշտ չէ, որ ընգրկում է նրան մեկնարկային կազմում:
Հուսով եմ՝ ապագայում նա կդառնա ավելի լավը: Նա արժանի է 90 րոպե անցկացնել դաշտում, բայց նա գիտի, թե որ թիմում է խաղում, և որ միշտ չէ, որ հեշտ է խաղալ այդ թիմի մրցակիցների հետ:

Բայց նա լավ է հասկանում իրավիճակը և ամեն մի ուսումնամարզական հավաքում մեծ աշխատանք է կատարում: Նա գիտի, որ ես գնահատում եմ նրան: Ես այստեղ եմ՝ օգնելու նրան դառնալ այն, ինչին նա արժանի է»:

Կարդիգանների մասին

«Ես զարմացած չեմ, որ մարդիկ դա փնտրում են ինտերնետում: Ինձ տեսնում են ամեն երեք-չորս օրը մեկ5 և ինձ և ֆուտբոլիստների վրա ուղղված են տասնյակ տեսախցիկներ:
Ես հագա այն կարդիգանը, որը կրում էի անցած տարի բարեգործության ժամանակ: Այս տարի կլինի նորը»:

Instagram-ի մասին

«Իմ ընտանիքից ինչ-որ մեկը պրոֆիլ ունի: Այս բոլոր բաժանորդները, հավանումները, բոլոր բաները: Բայց ես այստեղ որևէ առավելություն չեմ տեսնում: Ես ի՞նչ եմ անում: Ես ուտում եմ և պետք է կերակուրը լուսանկարեմ՝ բաժանորդներիս ցուցադրելու համար: Չգիտեմ, գուցե սնունդն ավելի համեղ է դառնում, եթե լուսանկարը տեղադրում ես Instagram-ում:
Ես դրան դեմ չեմ, պարզապես ուզում եմ պաշտպանել իմ անձնական կյանքը»:

Պեպ Գվարդիոլան՝ աշխարհի լավագույն մարզի՞չ

«Միանշանակ ոչ: Խոսքը շահած գավաթների մասին չէ: Կարծում եմ, որ լավագույն մարզիչները փոխել են խաղի մշակույթը: Արրիգո Սակին փոխեց մշակույթը Իտալիայում, Յոհան Կրոյֆը փոխեց «Այաքսը» և «Բարսելոնան», Սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Յունայթեդին» նոր մակարդակի բերեց: Ժոզե Մոուրինիոն նվաճեց գավաթներ տարբեր երկրներում:

Ես չեմ ժխտի, ես լավագույններից մեկն եմ: 11 տարվա ընթացքում մենք նվաճեցինք 28 գավաթ: Բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է դատել ոչ միայն մրցանակների հիման վրա»:

Ծրագրի ավարտին հարցազրուցավարը որոշեց գլխավոր հարցը տալ: «Դուք նվաճել եք բազմաթիվ գավաթներ ինչպես խաղացող, այնպես էլ որպես մարզիչ: Սա բավականին հազվադեպ է: Ի՞նչն է ձեզ ավելի շատ դուր գալիս՝ խաղա՞լը, թե՞ մարզվելը»:

«Իհարկե խաղալ: Ավելի լավ բան չկա՝ վերցնել գնդակը, փոխանցում կատարել, գոլ խփել՝ չնայած ես հաճախ գոլ չէի խփում: Դու ավարտեցիր մարզումը, հավաքվեցիր և գնացիր տուն՝ առանց որևէ բան մտածելու:

Կարծում եմ ՝ մենք դառնում ենք մարզիչներ կարիերան երկարացնելու համար: Դու ուզում ես մնալ գործի մեջ, զգալ խոտածածկի հոտը, զգալ խաղի լարվածությունը: Հետևաբար, նախկին խաղացողները դառնում են մարզիչներ, մարզական տնօրեններ:

Ես նույնն ասացի իմ ֆուտբոլիստներին. «Դուք կավարտեք մի քանի տարի հետո: Արթնացեք և պատրաստվեք ապագային, քանի որ ֆուտբոլիստի կարիերան կարճատև է»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս