Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի՝ հրազենի վնասվածքով դին. Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մեխակյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: