Ռիո դե Ժանեյրոյում կարող է լրացուցիչ կառնավալ անցկացնեն
Ռիո դե Ժանեյրոյի նահանգի իշխանությունները դիտարկում են, ի լրումն փետրվարի վերջին-մարտի սկզբին ավանդական կառնավալի, հոկտեմբերին համանման տոնական հանդիսությունների անցկացման հնարավորությունը՝ մյուս տարածաշրջաններից սամբայի դպրոցների մասնակցությամբ: Այս մասին Globo թերթին հայտարարել է նահանգի նահանգապետ Ուիլսոն Ուիտցելը:
«Առաջարկություն է ստացվել (Մարկիզ դե) Սապուկայ սամբադրոմում հոկտեմբերին մեծ կառնավալ անցկացնելու վերաբերյալ: Ընդգրկուն ներկայացումը գունագեղությամբ եւ Էներգետիկայով համեմատելի կլինի (ավանդական) կառնավալի հետ, բայց առանց (սամբայի) դպրոցների միջեւ մրցակցության մթնոլորտի»,- թերթը մեջբերում է տարածաշրջանի ղեկավարի խոսքը:
Նահանգի իշխանությունների մտահղացմամբ, որոնց կառավարմանը քաղաքային վարչակազմը պատրաստվում է սամբադրոմը հանձնել արդեն երկու շաբաթ անց, տարվա ընթացքում լրացուցիչ տոնական միջոցառումների անցկացումը պետք է նպաստի զբաղվածության ավելացմանը եւ շահույթի նոր աղբյուրների հայտնվելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: