Բաժիններ՝

Սարդ-մարդը լքում է Marvel-ի կինոաշխարհը

Marvel կինոընկերության նախագահ Քեւին Ֆայգին այլեւս հանդես չի գա որպես Սարդ-մարդու մասին պատմող ֆիլմի պրոդյուսեր, որովհետեւ չի կարողացել ֆինանսական համաձայնության գալ Sony Pictures ստուդիայի հետ, որը նկարահանել է ֆրանշիզայի հերթական մասը: Այդ մասին, ինչպես հայտնել է Deadline-ը:

«Մենք հիասթափված ենք, բայց հարգում ենք Disney-ի այն որոշումը, որ Ֆայգին չի կարող մնալ «Սարդ-մարդի» հաջորդ մարտաֆիլմի առաջատար պրոդյուսերը: Մենք հուսով ենք, որ նրանք ապագայում կփոխեն կարծիքը, բայց այժմ դա հնարավոր չէ: Քեւինն արտակարգ մարդ է, եւ մենք շնորհակալ ենք նրա օգնության եւ ղեկավարման համար, գնահատում ենք այն ուղին, որը նա մեզ օգնեց անցնել, բայց այժմ այն ինքներս կշարունակենք»,- հայտարարել է Sony Pictures-ի ներկայացուցիչը:

Հրատարակության աղբյուրը պարզաբանել է, որ տարաձայնություններն սկսվել են փողի պատճառով: Disney-ում ցանկանում էին, որ Սարդ-մարդու մասին ապագա ֆիլմերը Sony-ն եւ Marvel-ը ֆինանսավորեն հավասարապես, եւ շահույթը բաժանեն նույն ձեւով:

Սակայն Sony-ում չեն ցանկացել կիսել իրենց ամենաընդգրկուն ֆրանշիզայի դրամամուտքերը՝ առաջարկելով պահպանել նախկին պայմանավորվածությունները, որոնց համաձայն, Disney-ին բաժին Է ընկնում հասույթի հինգ տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս