Բաժիններ՝

 «Պոգբան չի կարող լինել Կանտոնան, Գիգսը և Քինը միասին». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն արձագանքել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին քննադատությանը:

«Բոլորը կարող էին տեսնել, թե որքան նեղված էր Պոլը, երբ նա չխփեց 11-մետրանոցը: Նա արժանի չէ այս ամենին:

Ես արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին, և Պոլը ևս սա ասել է, որ, երբ գնում ես «Մանչեսթեր Յունայթեդ», դու դառնում ես մանկունյանցի, իսկ եթե մի անգամ դառնում ես մանկունյանցի, դու հավերժ մանկունյանցի ես, և Պոգբան ամեն շաբաթ իրեն նվիրում է այս ակումբին:

Նա իրոք շատ բան է ակնկալում ինքն իրենից, այնպես որ, դա ինձ չի անհանգստացնում: Մենք նրանից շատ բան ենք ակնկալում, բայց մենք հասկանում ենք, որ նա չի կարող լինել Ռոյ Քինը, Վերոնը, Գիգսը և Կանտոնան միասին: Դա դժվար է, բայց նա դեռ բարձր մակարդակի խաղացող է»,- ասել է Սուշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031