
Ռամոսը նշել է իր կարիերայի լավագույն 4 մարզիչներին. ցուցակում Մոուրինիոն չկա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է այն մարզիչների մասին, ովքեր նշանակալի դեր են խաղացել իր կարիերայում:
«Եթե խոսենք առանձնահատուկ մարզչի մասին, ապա դա Խոակին Կապարոսն է: Նա առաջինն էր, ով ինձ հնարավորություն տվեց խաղալ իսպանական լիգայում և իրականացնել երազանքս: Այնուհետև կնշեմ Լուիս Արագոնեսին՝ հավաքականում հանդես գալու հնարավորություն ընձեռելու համար: Հնարավոր է, վերջին տարիներին կարևոր դեր են խաղացել Անչելոտին և Զիդանը. ես հրաշալի պահեր եմ ապրել Չեմպիոնների լիգայում»,- Ռամոսին է մեջբերում Esquire-ը:
«Ռեալի» ավագը չի նշել Ժոզե Մոուրինիոյին, որի հետ աշխատել է 3 մրցաշրջան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը