Բաժիններ՝

«Կեսար» աղցանի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 500 գ
2. Ֆետա պանիր – 200 գ
3. Հազար – 1 կապ
4. Չերրի լոլիկներ – 150 գ
5. Սև հաց – 200 գ
6. Պարմեզան – 3 ճ/գ
7. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Սև հացը խորանարդաձև կտրատել և տապակել կտորները տաք տապակի մեջ այնքան ժամանակ, մինչև չորահացի վերածվեն:

2. Հավի կրծքամիսը խորանարդիկների կտրատել, համեմել աղով և պղպեղով, խաշել: Ցանկության դեպքում կարելի է նաև տապակել:

3. Հազարը խոշոր կտորների կտրատել:

4. Ֆետա պանիրը խորանարդաձև կտրատել:

5. Լոլիկները բաժանել երկու կամ չորս մասի:

6. Պարմեզանն անցկացնել քերիչով:

7. Հազարի տերևներին ավելացնել ֆետա պանիր, այնուհետև լցնել հավի կտորները, չերրի լոլիկները, տապակած հացը և քերած պարմեզանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս