
Ամազոնիայի անտառներում ռեկորդային թվով բնական հրդեհներ են արձանագրվել

Բրազիլիայում տարեսկզբից ռեկորդային քանակությամբ բնական հրդեհներ են արձանագրվել Ամազոնիայի անտառներում: Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը:
Ինչպես հայտնել է Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (National Institute for Space Research, INPE), հունվարից մինչեւ օգոստոս Բրազիլիայում արձանագրվել է շուրջ 73 հազար հրդեհ, մինչդեռ ամբողջ 2018 թվականին գրանցվել Էր 39 հազար բռնկում:
«Մենք տեսնում ենք անտառահատման ավելի ու ավելի ծանր հետեւանքը»,- հայտարարել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Amazon Programme ծրագրի ներկայացուցիչ Ռիկարդո Մելլոն:
Հրդեհների թանձր ծուխն արդեն ծածկել է Բրազիլիայի մի քանի քաղաքներ, հաղորդել ՌԻԱ Նովոստին: