«Այն, որ Մեսսին և ես միակն ենք, ովքեր կարողացել են նվաճել հինգ Ոսկե գնդակ, պատահական չէ». Ռոնալդու
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչն է դրդում իրեն շարունակել ֆուտբոլ խաղալ:
«Ես նվաճել եմ շատ գավաթներ: Եվ շատ անգամներ, երբ ես չէի կարողանում հաղթել, ես զգում էի, որ դա ճիշտ է: Երբեմն ես հակառակն էի զգում: Ով հաղթում է, միշտ ճշմարիտ է:
Ես իմ մասնագիտության մեջ լավագույններից մեկն եմ և արդեն մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ: Այն, որ Մեսսին և ես միակն ենք, ովքեր կարողացել են նվաճել հինգ Ոսկե գնդակ, պատահական չէ:
Ես ծնված եմ հաջողության հասնելու համար: Սա իմ գործն է, բայց եթե ես չեմ հաղթում, ուրեմն դա աշխարհի վերջը չէ: Ես դեռ ունեմ շատ մոտիվացիա, որպեսզի ներկայացնեմ ինձ նորից, ինչպես թիմային, այնպես էլ անհատական մակարդակներում: Եթե ես չունենայի այդ մոտիվացիան, արդեն ավարտած կլինեի կարիերաս:
Դա հեշտ կլինի, քանի որ ոչինչ չեմ կորցնի: Բայց ֆուտբոլի հանդեպ կիրքը և հաղթելու ցանկությունն ինձ առաջ են մղում:
Աշխատանքն ամեն ինչ է: Նույնիսկ Նոբելյան դափնեկիրները շատ աշխատասեր են:
Ես սիրում եմ սովորել այլ մարզիկներից: Օրինակ՝ Օբիկվելուց (պորտուգալացի մարզիկ): Ես սիրում եմ լավ օրինակների հետևել»,- ասել է Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան