Բաժիններ՝

«Այս տարին ինձ համար ամենադժվարն էր». Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մարտահրավերների մասին, որոնք նա հաղթահարել է նախորդ մրցաշրջանում:

«Ես ծանր տարին ունեցա (հարկային խնդիրների պատճառով և մոդել Մայորգայի կողմից բռնաբարության մեղադրանքի պատճառով): Թերևս սա իմ կյանքի ամենաբարդ մրցաշրջանն էր, բայց ոչ պրոֆեսիոնալ տեսանկյունից:

Երբ մարդիկ կասկածի տակ են դնում քո պատիվը, դա ցավեցնում է, մանավանդ, որ ես ունեմ մեծ ընտանիք, ընկերուհի և չորս երեխա:

Կրիշտիանուն, որն արդեն 9 տարեկան է, շատ խելացի է և շատ բան է հասկանում: Իմ տանը բոլորն այդ մասին իմացան թերթերից, և դա դժվար էր: Այս գործը ազդել է իմ ամբողջ ընտանիքի վրա:

Կարդացեք նաև

Ես շատ չեմ խոսելու այս իրավիճակի մասին, բայց, փառք Աստծո, ապացուցվեց, որ ես անմեղ եմ: Իմ ընկերները, նրանք, ում ես սիրում եմ, և նրանք, ովքեր ինձ սիրում են, համոզված էին, որ ես անմեղ եմ: Ես հպարտ եմ նրանով, թե ինչպես նրանք արձագանքեցին այս իրավիճակին»,- ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել է Ռոնալդուին բռնաբարության մեջ: Ըստ Der Spiegel-ի՝ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում:
Ռոնալդուն, ըստ Մայորգայի, ավելի ուշ վճարել է իրեն 375.000 դոլար՝ լռության համար: Նա առաջին անգամ է այս թեմայով հրապարակայնորեն խոսել:

Կնոջ փաստաբանները պնդում են, որ ունեն ապացույցներ, որտեղ Ռոնալդուն ինքն է նկարագրում տեղի ունեցածը: Ինչպես փաստաբաններն ասում են, խաղացողը ժխտում է բռնաբարության փաստը: Ըստ նրա՝ ամեն ինչ կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:

Առաջին դատական նիստերից հետո Ռոնալդուն անմեղ է ճանաչվել, սակայն մոդելը խոստանում է շարունակել պայքարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս