Բաժիններ՝

54-ամյա Մոնիկա Բելուչին նկարահանվել է նորաձևության հանդեսի շապիկի համար

54-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին լողազգեստով նկարահանվել է Vanity Fair Italia շաբաթահանդեսի շապիկի համար: Շապիկի լուսանկարը հրապարակված է հրատարակության պաշտոնական Instagram-օգտահաշվում:

Լուսանկարում Բելուչին սպիտակ լողազգեստով պառկած է ջրի մեջ: «Երիտասարդության շրջանում մենք աշխարհը սեւ ու սպիտակ գույներով ենք տեսնում, մենք դառնում ենք կոնֆորմիստներ եւ մեզ կարդացած դասախոսությունների զոհեր, քանի դեռ ինքներս չենք հասկանում, թե ինչն է մեզ համար իրապես կարեւորը: Ով կարոտախտ չունի անցյալի նկատմամբ, վախ չունի նաեւ ապագայի հանդեպ: Գեղեցկուհի Բելուչին սիրում է կյանքում փոխել ամեն ինչ, նույնիսկ տղամարդկանց»,-ասված Է լուսանկարին կից գրության մեջ:

Համարը վաճառքում կստացվի օգոստոսի 28-ին: Vanity Fair Italia-ի համար Բելուչին առաջին անգամ լուսանկարվել էր 16 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս