
«Կառավարությունը ոնց որոշեց վերջնական, իմ կարծիքը լինելու է նույն Կառավարության կարծիքը». Վայոց ձորի մարզպետը՝ Ամուլսարի հարցի մասին

«Ես կառավարության ներկայացուցիչն եմ, և կառավարությունը ոնց որոշեց վերջնական, իմ կարծիքը լինելու է նույն Կառավարության կարծիքը»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով «կո՞ղմ եք Ամուլսարի հանքի շահագործմանը, թե՞ դեմ» հարցին՝ ասաց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Արձագանքելով մեր հարցին, թե հաշվի չի՞ առնվելու համայնքի, մասնավորապես՝ ջերմուկցիների կարծիքը՝ նա պատասխանեց. «Ջերմուկցիների կարծիքը միշտ էլ հաշվի ենք առել. ջերմուկցիները երեք մասի են բաժանված՝ ովքեր կողմ են, դեմ են և անտարբեր»:
Տրդատ Սարգսյանն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ գործուղման է:
Զարուհի Դիլանյան