
Եվրոպան պարտավոր է կատարել ԳՀՀԾ-ի գծով ստանձնած պարտավորությունները. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտում ունեցած ելույթ ընթացքում Եվրոպայի երկրներին հորդորել է կատարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) նախատեսված իրենց պարտավորությունները, որոնք երկրներն ստանձնել են համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
«Եվրոպան պետք է կատարի այն պարտավորությունները, որոնց մասին նա ասել է արդեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից: Այդ պարտավորությունները ենթադրում են նավթի գնում Իրանից, ապրանքների մատակարարում: Այդ պարտավորություններից ոչ մեկը չի կատարվել»,- հայտարարել է Զարիֆը օգոստոսի 21-ին ունեցած դասախոսության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: