Ինչպես է մեծացել Պոլ Ուոքերի դուստրը՝ հայրիկի հրեշտակից դառնալով հաջողակ մոդել
«Ֆորսաժ»-ի եւ Պոլ Ուոքերի երկրպագուների համար սովորական էր դարձել ի դեմս Միդոու Ռեյնի տեսնել փոքրիկ աղջնակի, որը պարում է կամ նստած է իրենց կուռքի ձեռքերին: Բայց ժամանակ է անցել, փոքրիկը մեծացել է, եւ այժմ նրա մասին խոսում են ոչ միայն որպես հայտնի դերասանի դուստրի, տեղեկացնում է Life-ը:
20-ամյա Միդոուն ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է, երբ հիշարժան ամսաթվերի կապակցությամբ սկսեց Instagram-ում լուսանկարներ զետեղել իր հոր հետ միասին: Մինչ այդ աղջիկը հայտնվում էր «Ֆորսաժ» ֆիլմաշարի պրեմիերաներին եւ դերասանական կազմի հավաքույթներին, բայց տաբլոիդները նրանով ակտիվորեն չէին հետաքրքրվում, գրում է The Sun-ը:
Միդոուի մորից՝ Ռեբեկայից, դերասանը բաժանվել էր, բայց դստեր հետ շատ ջերմ հարաբերություններ էր պահպանում: Չնայած հոր դրական օրինակին, Միդոուն երբեք չի ցանկացել դերասանուհի դառնալ: Բայց մոդել՝ այլ բան է: Աննկարագրելի գրավչության շնորհիվ աղջիկն արագորեն հաջողության հասավ այդ ոլորտում եւ արդեն հասցրել է աշխատել մի քանի հայտնի լուսանկարիչների հետ:
Բայց հոր մասին էլ աղջիկը երբեք չէր մոռանում. լինելով դեռահաս՝ նա օգտվել է իրավաբանի օգնությունից եւ հիմնել Պոլ Ուոքերի անվան հիմնադրամը: Նրա հայրը միշտ ձգտել Է օգնել մարդկանց եւ փրկել կենդանիներին. հենց դա պետք է աներ հիմնադրամը՝ շարունակել Միդոուի հոր գործը: Պոլ Ուոքերը հոլիվուդյան հայտնի դերասան է եւ «Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ: Նա եւ նրա ընկերը զոհվել են սարսափելի վթարից, երբ վերադառնում էին թայֆունից տուժածների օգնությանը նվիրված բարեգործական երեկույթից: Պոլի հիշատակին են նվիրել «Ֆորսաժ-7»-ը, եւ ֆրանշիզայի դերասանները կանոնավոր կերպով զետեղում են նրա հետ հին լուսանկարները՝ արտահայտելով իրենց սերը: