Apple-ն ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել իր սթրիմինգային ծառայության համար. FT
Apple կորպորացիան ավելի քան 6 միլիարդ դոլար է ծախսել ֆիլմերի եւ շոուների արտադրության համար իր հոսքային տեսահոլովակների ծառայության գործարկման նախաշեմին, որը կմրցակցի Netflix-ի, HBO-ի եւ Disney-ի հետ: Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը:
Թերթի աղբյուրների տեղեկատվությամբ՝ կորպորացիան «հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել» «Առավոտյան շոու» սերիալի վրա՝ Ջենիֆեր Էնիսթոնի, Ռիզ Ուիզերսփունի եւ Սթիվ Քարելլի մասնակցությամբ: Այդ շոուի մեկ սերիայի նկարահանումներն ավելի թանկ են նստել, քան «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի յուրաքանչյուր էպիզոդը, որն արժեցել է 15 միլիոն դոլար:
Թերթը հիշեցնում է, որ նոր ծառայության կոնտենտի արտադրության համար պատասխանատու են Ջեյմի Էռլիխտը եւ Զաքա վան Ամբուրգը, որոնց Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 2017 թվականին իր կողմն է գրավել Sony Pictures կինոընկերությունից:
Ծառայության գործարկումը պլանավորվում Է միաժամանակ ավելի քան 100 երկրում: Կոնկրետ ժամկետների եւ բաժանորդագրության գների մասին տեղեկատվությունն առայժմ չեն հայտնում:
Ավելի վաղ Apple-ը չի զբաղվել կինեմատոգրաֆով: Բացառություն են դարձել սոսկ ընկերության պատվիրած «Փիղը» (Elephant Queen) վավերագրական ֆիլմը եւ «Դյուրափոփոխ գայլերը» (Wolfwalkers) անիմացիոն ժապավենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: