Բաժիններ՝

Նազարբաևը հրապարակել է այն երգի տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակն ինքն է

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իր ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակ է նարահանել: Այն օգոստոսի 20-ին զետեղվել է Instagram-ի իր էջում:

Տեսագրության մեջ Նազարբաեւն զբոսնում Է նախալեռներում եւ երգում իր հայրենիքի մասին: «Կազինֆորմ» գործակալության տվյալներով՝ խոսքերի հեղինակը Նազարբաեւն է, երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաեւը: Կադրից դուրս նույն այս երգը կատարում են պրոֆեսիոնալ արտիստները:

«Ես շատ երկրներում եմ եղել, բայց դրանցից ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի, Ալաթաուի ստորոտի երեք բլուրների հետ: Այստեղ է անցել իմ մանկությունը, այստեղ են իմ արմատները»,- նշել է Ղազախստանի առաջին նախագահը տեսանյութին կից գրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://www.instagram.com/p/B1X0jf_nMsN/?utm_source=ig_embed

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս