Ախորժալի աղցան՝ հավով
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 2 հատ
2. Սալորաչիր – 1 բուռ
3. Ձու – 2 հատ
4. Վարունգ – 1 հատ
5. Ընկույզ – 1/2 բաժակ
6. Կանաչ սոխ
7. Մայոնեզ
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը եփել, սառեցնել և խորանարդաձև կտրատել:
2. Մանրացնել ընկույզը:
3. Խաշած ձուն անցկացնել խոշոր քերիչով:
4. Վարունգը մանր շերտատել:
5. Սալորաչիրը մանր շերտատել:
6. Մանր կտրատել սոխը:
7. Ավելացնել մայոնեզը, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը