Բաժիններ՝

Կալիֆոռնիայում McLaren սպորտային ավտոմոբիլն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

ԱՄՆ-ի Մոնտերեյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ռեկորդային 19,8 միլիոն դոլարով վաճառվել է սպորտային McLaren F1 ավտոմոբիլը: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը ՏԱՍՍ-ին է տրամադրվել աճուրդի կազմակերպչի՝ Sotheby՚s աճուրդային տան մամուլի ծառայության կողմից:

Ինչպես ընդգծել են դրա ներկայացուցիչները, խոսքը վերաբերում է 1994 թվականի թողարկման այդ մոդելի՝ գոյություն ունեցող երկու ավտոմոբիլներից մեկին, որոնցում արտադրողը տեղակայել է մի շարք կատարելագործված համալրող մասեր: Sotheby՚s-ի փորձագետների խոսքով՝ ավտոմեքենան գերազանց վիճակում է, վազքը կազմում է շուրջ 21,5 հազար կիլոմետր:

Աճուրդին մասնակցել է չորս գնորդ չորսուկես րոպեի ընթացքում: Ավտոմեքենան բաժին է հասել ամերիկացի հավաքորդի, որի անունը չի ճշտվում: Sotheby՚s-ում ընդգծում են, որ ավելի վաղ McLaren-ի ոչ մի ավտոմոբիլ աճուրդով չի վաճառվել այդքան բարձր գնով:

Լոտի գնահատման արժեքը կազմել է 21 միլիոնից մինչեւ 23 միլիոն դոլար: Աճուրդը, որտեղ ներկայացրել էին տասնյակ բացառիկ եւ հազվագյուտ ավտոմոբիլներ, տեղի է ունեցել Մոնտերեյում օգոստոսի 15-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս