Ֆրանսուհիների նոր սերնդի գեղեցկության գաղտնիքները
ELLE.ru-ն ներկայացնում է գեղեցկության դասեր ֆրանսուհիներից:
Կանոն #1. Լինել առավելագույնս բնական
Մաշկը խնամելը շատ ավելի կարևոր է, քան թաքնվելը դիմահարդարման մի քանի շերտերի տակ: Նրանք գիտեն՝ գոյություն չունի «ճիշտ» կամ «սխալ» գեղեցկություն: Շատ ավելի կարևոր է, թե դու ինքդ ինչպես ես քեզ զգում, քան թե ինչպես է շրջապատը քեզ ընկալում: Այնուամենայնիվ, բնական տեսքը պահանջում է մանրակրկիտ աշխատանք: Մասնագիտական կոսմետիկ պրոցեդուրաները ցանկացած փարիզուհու համար կենսական անհրաժեշտություն են, այլ ոչ թե շքեղություն:
Կանոն #2. Ոչ մի դիետա
«Ամեն առավոտ ես հաճույքով կարագ եմ քսում բագետի վրա և ջեմ՝ կրուասանի»,- ELLE-ին տված հարցազրույցում խոստովանել է Ջեյն Բիրկինի դուստրը՝ դերասանուհի Լու Դուայոնը: Ոչ մի ֆրանսուհի դիետա չի պահում: Դիետաների արդյունքը ոչ միայն կարճաժամկետ է, այլև վնասում է մաշկը: Գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը փոքր չափաբաժիններն են: Ֆրանսուհիները ուտում են այն, ինչ ցանկանում են, սակայն փոքր չափաբաժիններով:
Կանոն #3. Bedroom look կամ անկողնային սանրվածք
«Մի կողմ դրեք ձեր ֆենը»,- նման խորհուրդ կտա ձեզ ոչ միայն ոճի խորհրդանիշ Կարոլին դե Մեգրեն, այլ նաև Մարսելի կամ Նիցցայի ցանկացած բնակչուհի: Պառկեք քնելու խոնավ վարսերով և առավոտյան մի սանրվեք:
Կանոն #4. Իդեալական օծանելիք
Գտեք ձեր կատարյալ օծանելիքը մինչև երեսուն տարեկանը: Եվ հետո օգտագործեք միայն դա: Բուրմունքը պետք է դառնա Ձեր այցեքարտը՝ ճանաչելի և անմոռանալի: Բայց ֆրանսուհիների գաղտնիքն է նաև այն, թե որտեղ է պետք ցողել օծանելիքը: Օրինակ՝ կոճերին, ծնկի ետևում, ուսերին, ձեռքի մատների արանքում, անրակին և վարսերի երկայնքով:
Կանոն #5. Կարմիր շուրթեր
Այո, նրանք սիրում են բնականությունը, բայց կարմիր շուրթերը իսկական ֆետիշ են դարձել ֆրանսուհիների համար: Խորհուրդ. եթե ցանկանում եք կարմիր շրթներկ օգտագործել, կարող եք նաև տուշ օգտագործել: Դիմահարդարման մյուս պարագաները ցանկալի չեն. շուրթերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն:
Կանոն #6. Մանկական հնարքներ
Բացի այն, որ ֆրանսուհիները իրենց կոսմետիկ պարագաները գնում են դեղատներից, նրանց սիրելի բաժանմունքներից մեկը մանկական լոսյոնների հատվածն է: Լայֆհաք, որով կիսվել է Լետիցիա Կաստան. օգտագործել նուշի յուղ՝ մարմնի համար: Սուպերմոդելը այս հայտնագործությունն արել է հղիության ընթացքում և այժմ անընդհատ խնամում է ձեռքերի և ամբողջ մարմնի մաշկը նուշի յուղով:
Կանոն #7. Սառը ջուր
Ֆրանսիացիները քաջատեղյակ են սառը ջրի առավելություններին, ինչը խթանում է արյան շրջանառությունը (և դա լավագույնս արտացոլվում է մաշկի վրա): Այսպիսով, հարցազրույցում դերասանուհի Լեա Սեյդուն խոստովանել է, որ նույնիսկ հանգստացնող լոգանքից հետո միշտ սառը ցնցուղ է ընդունում: Այս խորհուրդը կօգնի մաշկը լավ վիճակում պահել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը