
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 110-ամյա հաղթանակին նվիրված մարզահագուստը

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Adidas-ի կողմից մշակված երրորդ մարզահագուստը:
«Մինիմալիստական և նորաձև դիզայնը հարգանքի տուրք է «Յունայթեդի» առաջին հաղթանակին 1909-ին, Անգլիայի Գավաթի խաղարկությունում: Մենք հաղթեցինք «Բրիսթոլ Սիթիին» 1:0 հաշվով՝ շնորհիվ Սենդի Թերնբուլի գոլի, և առաջին անգամ բարձրացրեցինք գավաթը մեր գլխավերևում: Մոխրագույն և սև երանգները հարգանքի տուրք են այդ հաղթանակին»,- ասվում է ակումբի հայտարարությունում:
Այն ժամանակ թիմի մարզաշապիկին պատկերված է եղել Լանկաշիրյան կարմիր վարդ: Նոր մարզաշապիկների վրա գրված կլինի «110 տարի, մանչեսթերյան վարդ, 1909-2019»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը