Յուեն Մաքգրեգորը կարող Է Օբի-Վան Քենոբիին մարմնավորել «Աստղային պատերազմների» մասին սերիալում
Շոտլանդացի դերասան Յուեն Մաքգրեգորը կարող է կրկին մարմնավորել ջեդայ ասպետ Օբի-Վան Քենոբիին Disney+ ալիքի համար սերիալում: Այս մասին հայտնել է Variety-ն:
Դերասանը բանակցություններ է վարում այս դերում էկրան վերադառնալու շուրջ, ինչն աղբյուրին հաստատել են Disney ստուդիայի ներկայացուցիչները:
«Աստղային պատերազմների» առաջիկա սերիաների մասին այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում:
Յուեն Մաքգրեգորը խաղացել է սագայի երեք մասերում՝ «Աստղային պատերազմներ:
Էպիզոդ 1. թաքցված սպառնալիք» (1999 թ.), «Աստղային պատերազմներ:
Էպիզոդ 2. կլոնների գրոհը» (2002 թ.), «Աստղային պատերազմներ:
Էպիզոդ 3. սիթխերի վրեժը» (2005 թ.), ինչպես նաեւ Էպիզոդիկ դերեր է կատարել «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ժապավենում (2015 թ.), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: