Բաժիններ՝

Շունը փրկել է նավակի մեջ մնացած փոքրիկ շանը

Չինաստանի Գուանդունի նահանգի Ցինյուան քաղաքում շունը փրկել է մեկ ուրիշ շան: Տեսանյութը, որը նկարահանել են ականատեսները, հրապարակել է Newsflare կայքը:

Ոչ մեծ շնիկը մնացել էր նավակի մեջ, որը գետի հոսընթացով շարժվում էր ափից մի երկու մետր հեռավորությամբ: Նա վախենում էր ջրի մեջ ցատկել, անհանգիստ վնգստում էր ու հաչում: Օգնության է գալիս ռոտվեյլերը, որը լողալով մոտենում է նավակին եւ այն քարշակում դեպի ափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս