Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու պայուսակի պարունակությունը
Թագավորական կենսագիր Սալի Բեդել Սմիթը պատմել է, թե Մեծ Բրիտանիայի թագուհին ինչ է պահում իր պայուսակում: Նրա խոսքը մեջբերում է The Sun-ը:
Գրողի խոսքով, թագուհին իր հետ միշտ վերցնում Է ակնոց՝ կարդալու համար, անանուխի սառնաշաքար, գրիչ, Clarins մակնիշի շրթներկ եւ փոքր հայելի: Ամեն անգամ ուտելուց հետո նա պայուսակից հանում է շրթներկը՝ թարմացնելու շրթունքների գույնը:
Կիրակի օրերին, երբ Եղիսաբեթն այցելում է եկեղեցի, նա իր հետ մի քիչ կանխիկ փող է վերցնում՝ հինգ կամ տասը ֆունտ ստեռլինգ թղթադրամներ՝ նվիրատվության համար:
Թագավորական մեկ այլ փորձագետ՝ Ֆիլ Դամփերը, հայտնել է, որ թագուհին նաեւ իր հետ վերցնում է ընտանեկան լուսանկարներ, թերթերից վերցված խաչբառներ, օրագիր, հուշատետր եւ, հավանաբար, սմարթֆոն:
Թագավորական պատմաբան Հյուգո Վիքերսի խոսքով՝ թագուհին նաեւ պայուսակն օգտագործում է իր սպասավորին ազդանշաններ տալու համար: Այսպես, օրինակ, նա այն սեղանին է դնում, երբ պատրաստվում Է գնալ, եւ այն ձեռքից ձեռք է տեղափոխում, երբ ցանկանում է ավարտել խոսակցությունը: