
«Ադրիանը նաև հանդերձարանի առաջատարն է: «Չելսիի» հետ խաղի ընդմիջման ժամանակ նա ավելի բարձր էր խոսում, քան ես». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո (2:2, 5:4՝ 11-մետրանոցներով) գովեստի խոսքեր է հղել դարպասապահ Ադրիենին:
«Որտե՞ղ էր Ադրիանը, երբ մենք խաղում էինք «Ման Սիթիի» հետ (1:1, 4:5՝ 11-մետրանոցներով) մի քանի շաբաթ առաջ: Դարպասապահների մարզիչն ինձ ասաց, որ պետք է ժամանակ, որպեսզի նա մարզավիճակ ունենա: Նա այս անգամ ևս չուներ մարզավիճակ, բայց պարզապես հիանալի խաղաց: Չգիտեմ, թե երբ էր վերջին անգամ նա պաշտոնական խաղում խաղադաշտ դուրս եկել, բայց նա անհավատալի խաղաց:
Ադրիանը ոչ միայն լավն է դաշտում, այլ նաև դրանից դուրս: Ադրիանը նաև հանդերձարանի առաջատարն է: «Չելսիի» հետ խաղի ընդմիջման ժամանակ նա ավելի բարձր էր խոսում, քան ես:
Նա արժանի էր այս հաղթանակին: Բոլոր 120 րոպեների ընթացքում նա զարմանալի խաղաց, և տուգանային հրապարակում նրա փրկությունը դարձավ տորթի վրայի բալը»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան