
«Ռեալը» երկու անգամ հրաժարվել է Վինիսիուսին ներառել Նեյմարի գործարքում

«Ռեալը» չի պատրաստվում թույլ տալ հարձակվող Վինիսիուս Ջունիորին տեղափոխել ՊՍԺ:
19-ամյա բրազիլացու անունը հայտնվեց ակումբների միջև բանակցություններում՝ հարձակվող Նեյմարի տեղափոխության քննարկումների ժամանակ:
«Ռեալը» հրաժարվել է Վինիսիուսին՝ Նեյմարի տեղափոխության գործարքում ընդգրկելուց: ՊՍԺ-ն ավելի ուշ երկրորդ անգամ խնդրել է ընդգրկել ֆուտբոլիստին Նեյմարի տրանսֆերի մեջ, բայց մադրիդցիները կրկին մերժել են:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն Վինիսիուսին տեսնում է՝ որպես Նեյմարի հակապատկեր. երիտասարդ բրազիլացին դաշտից դուրս պահվածքի հետ խնդիրներ չունի:
Ինքը՝ Վինիսիուսը, մեծ հարգանքով է վերաբերվում Լեոնարդոյին, նրանք երկուսն էլ «Ֆլամենգոյի» սաներն են:
Նախկինում հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ցանկանում է կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ևս տեսնել Նեյմարի գործարքում:
Սիրարփի Աղաբաբյան