Բաժիններ՝

Instagram-ի օգտատերերը կկարողանան մակնշել անհավաստի հրապարակումները

Instagram-ի վարչությունը մտադիր է ներկայացնել նոր գործառույթ, որն ամբողջ աշխարհում օգտատերերին թույլ կտա մակնշել այն հրապարակումները, որոնք, իրենց կարծիքով, վստահության արժանի չեն: Այս մասին հայտարարել է Facebook ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Օթուեյը:

Ինչպես նշված է նրա մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Փոյնթերի ինստիտուտ լրագրողական հետազոտական կենտրոնի (Ֆլորիդայի նահանգ) պաշտոնական կայքում, օգտատերերը կկարողանան նշել, որ որեւիցե հրապարակում համարում են սխալ՝ ճշտելով, որ այնտեղ բերվում է «անհավաստի տեղեկատվություն»:

Այս դեպքում այդ նյութերը կստուգեն Facebook-ի գործընկերները զանգվածային լրատվամիջոցների եւ հետազոտական կազմակերպությունների թվից: Նրանք, ինչպես կարծում են ընկերությունում, կկարողանան պարզել, թե հավաստի են արդյոք նյութերը:

Ինչպես պարզաբանել է Օթուեյը, ստուգման արդյունքներով Facebook-ի գործընկերները կնշեն, թե հրապարակումը համարում են արդյոք, մասնավորապես, «իրականությանը համապատասխանող», «անհավաստի» կամ «մոլորության մեջ գցող»:

Ամեն դեպքում նշված նյութերը չեն հեռացվի: Եթե պարզվի, որ դրանք վստահության արժանի չեն, Instagram-ի աշխատակիցները կձեռնարկեն միջոցներ, որպեսզի այն օգտատերերի թիվը, որոնք կարող են ծանոթանալ տվյալ գրությանը, նվազեցվի: Դրա համար, մասնավորապես, կարող են հեռացվել հրապարակումների որոշ թեմատիկ նշաններ:

Օթուեյի խոսքով՝ նշված գործառույթն արդեն մատչելի է ԱՄՆ-ի օգտատերերին: Երկու շաբաթվա ընթացքում այն կներկայացնեն ամբողջ աշխարհում: Համանման ծառայություն արդեն կա Facebook սոցցանցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս