Բաժիններ՝

Metallica-ն 250.000 եվրո Է նվիրաբերել Ռումինիայում մանկական հիվանդանոցի կառուցմանը

Metallica ամերիկյան ռոք խումբը Ռումինիա կատարած այցի ժամանակ 250 հազար եվրո է նվիրաբերել այս երկրում երեխաների համար առաջին ուռուցքաբանական հիվանդանոցի կառուցման համար: Այդ մասին հայտնել է Daruieste Viata բարեգործական կազմակերպությունը:

«Օգոստոսի 14-ին All Within My Hands ֆոնդը, որը հիմնվել է Metallica խմբի կողմից, հայտնել Է, որ 250 հազար եվրո է փոխանցում Daruieste Viata ընկերակցության նախաձեռնության համար: Հայտարարությունն արվել է Բուխարեստում Metallica-ի համերգի օրը»,-ասված է Daruieste Viata-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ռումինիայում երեխաների համար առաջին ուռուցքաբանական հիվանդանոցի շինարարությունն սկսվել է 2018 թվականի կեսերին, կազմակերպիչները հույս ունեն նախագիծն ավարտել հաջորդ տարի:

Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորվում են նվիրատվությունների հաշվին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս