
Ամերիկացի գիտնականները քաղցկեղից մահը կանխելու նոր եղանակ են առաջարկել

Դալասում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի սահմանափակումը կարող է կասեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտության ընթացքում թոքերի քաղցկեղով լաբորատոր մկներին փոխադրել են կետոգենային (ցածրածխաջրային) սննդակարգի՝ ճարպերի բարձր պարունակությամբ եւ սպիտակուցների միջին պարունակությամբ:
Կենդանիներին նաեւ ներարկել են պատրաստուկներ, որոնք արյան մեջ իջեցնում են շաքարի մակարդակը: Արդյունքները ցույց են տվել, որ դա խանգարել է հարթաբջիջ կարցինոմայի աճին, թեեւ չի նվազեցրել ուռուցքի չափերը: Հետազոտողների խոսքով՝ գլյուկոզայի վերահսկումը չարորակ բջիջների աճի կասեցման նոր մոտեցում է, ինչը տարբերվում է դրանց ուղղակի ոչնչացումից: Դա թուլ է տալիս քաղցկեղը վերածել խրոնիկական հիվանդության: