Բաժիններ՝

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. «ՌազմԻնֆո»

Օգոստոսի 14-ի երեկոյան Ադրբեջանի Հաջըգաբուլի շրջանի Գըզըլբուրուն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուի (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) ընտանիքին հայտնել են, թե վերջինս նույն օրը առավոտյան զորամասում ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆո»-ն:

«Թուրան»-ին զինծառայողի եղբայրը հայտնել է, որ ընտանիքը չի հավատում ինքնասպանության մասին լուրին, քանի որ դեռ հուլիսին Գաչաևն արձակուրդում է եղել և հոգեբանական նորմալ վիճակում.

Զինծառայողի եղբայրը նշում է նաև, որ Միքայիլին հուղարկավորել են առանց ընտանիքի իմացության։

Ադրբեջանական մեկ այլ ընդդիմադիր «Ազատություն» թերթը գրում է, որ Գաչաևը ծառայում էր Բաքվի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում։ Գյուղի բնակիչներն ասել են, թե որոշ ժամանակ առաջ ինքնասպան է եղել նաև Միքայիլի մյուս եղբայրը, դրա համար էլ զինվորականները որոշել են այդ պատճառը հայտնել ընտանիքին ու ասել, թե նա հոգեբանական խնդիրներ ուներ:

«Եթե հոգեբանական խնդիրներ է ունեցել, էլ ինչո՞ւ են տարել ծառայության»,– ասել են գյուղի բնակիչները։ Սոցիալական ցանցերում գրառումներ կան նաև այն մասին, որ Գաչաևին սպանել է իր ծառայակիցը։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 27 կորստի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս