Բաժիններ՝

Հնդկաստանը պատրաստ է 5 տրլն դոլար ՀՆԱ-ի ծավալի հասնել 5 տարում. Նարենդրա Մոդի

Հնդկաստանն ի վիճակի է 5 տրլն դոլար ՀՆԱ-ի ծավալի հասնել առաջիկա հինգ տարվա ընթացքում: Այս մասին  հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ազգին հղած ուղերձով հանդես գալով Անկախության օրվա տոնի առթիվ:

«Ես վստահ եմ, որ Հնդկաստանը կկարողանա հինգ տրլն դոլար տնտեսության հասնել առաջիկա հինգ տարում: Հնդկաստանն աստիճանական առաջընթաց չի ցանկանում: Մեզ անհրաժեշտ է ցատկ դեպի բարձունք»,- ասել է վարչապետը, որի ելույթը հեռարձակել են հնդկական հեռուստաալիքները:

«Մենք պետք է օրինակ վերցնենք համաշխարհային լավագույն պրակտիկաները եւ ստեղծենք որակյալ համակարգեր»,- հավելել է Մոդին:

Ավելի վաղ հուլիսին Հնդկաստանի ֆինանսների եւ կորպորացիաների գործերի նախարար Նիրմալա Սիթարամանը, ազգային բյուջեն ներկայացնելով խորհրդարանում, հայտնել է, որ երկրի տնտեսությունը 2014 թվականի 1,85 տրլն դոլարից աճել Է մինչեւ 2,7 տրլն դոլար:

Նա հավելել է, որ կառավարությունը հույս ունի, որ Հնդկաստանի տնտեսությունն արդեն այս տարի կհասնի 3 տրլն դոլար մակարդակին: Դրա հետ մեկտեղ առանձին տնտեսական վերլուծաբաններ նշում են, որ հնդկական արդյունաբերության մի շարք ճյուղերում վերջին ժամանակներս անկում է դիտվում, մասնավորապես, դա վերաբերում է ավտոմոբիլային արդյունաբերությանը, սպառողական եւ մի շարք այլ ապրանքների արտադրությանը, ձեռնարկատերերը կրճատում են արտադրությունը եւ աշխատատեղերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս