Բաժիններ՝

Լեոնարդո դի Կապրիոն նշել է իր խաղացած այն դերը, որի համար ինքն ամաչում է

Հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն եւ Թոբի Մագուայրը չեն ցանկանում, որ ամերիկացի հանդիսատեսները երբեւիցե մեծ էկրանին դիտեն իրենց մասնակցությամբ «Սրճարան «Դոնս Փլամ» ֆիլմը: Այս մասին հայտնել է New York Post-ը:

Նշվում է, որ կինոնկարը, որն էկրան է բարձրացել 2000 թվականին, պատմում է չորս երիտասարդների մասին, որոնք ամեն երեկո խորտկարանում հավաքվում են տարբեր աղջիկների ընկերակցությամբ:

Դի Կապրիոն ժապավենում խաղում է կոպիտ եւ անքաղաքավարի տղայի՝ Դերեքի դերը, իսկ իր ռեպլիկաներում նա քննարկում է ձեռնաշարժությունը եւ սպառնում շշով հարվածել կնոջ դեմքին: Ֆիլմը, որը նկարահանվել է ընդամենը վեց օրվա ընթացքում, արգելվել է ցուցադրել ԱՄՆ-ում եւ Կանադայում:

Նախագծի պրոդյուսերներից մեկը՝ Դեյլ Ուիթլին, պարզաբանել է, որ դի Կապրիոյի եւ Մագուայրի հերոսներն այնքան բնական են, որ լսարանը նայում է նրանց եւ այդ հերոսներին ասոցացնում հենց արտիստների հետ:

Ընդ որում՝ ցուցմունքներում, որոնք դատական գործընթացում ներկայացվել են 1998 թվականին, արտիստները պնդել են, թե չէին սպասում, որ նմանօրինակ նախագիծը կվերածեն լիամետրաժ կինոյի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս