Բաժիններ՝

Քայլի Ջենների ակնոցը զվարճացրել է ցանցի օգտատերերին

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, ձեռնարկատեր Քայլի Ջեններն իր Instagram-օգտահաշվում լուսանկար է զետեղել արեւապաշտպան ակնոցով, որը փակում է դեմքի մեծ մասը եւ ծաղրի առարկա է դարձել ցանցում։

«Ամառ-2019». գրել է նա լուսանկարին կից: Օգտատերերի մի մասը հիացել է Ջենների գեղեցկությամբ, բայց մեծամասնությունը նրան քննադատել է ակնոցի անհաջող ընտրության համար:

«Դա կարող է նաեւ Dior-ինը լինել, բայց ընդհանրապես ի՞նչ ….. (անհեթեթություն) է»,-գրել է Ջենների երկրպագուներից մեկը: «Ափսոսում եմ, որ դա այդքան հիմար տեսք ունի: Նրա դեմքը երազանք է, որը չպետք Է դրա հետեւում թաքցնել»,- լուսանկարը մեկնաբանել է մեկ այլ բաժանորդ:

Մարտի 5-ին Forbes հրատարակությունը Քայլի Ջեններին ճանաչել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն իր կարողությունը վաստակել է ինքնուրույն: Աղջիկը կոսմետիկական միջոցների սեփական բրենդը՝ Kylie Cosmetics-ը, բացել է 2016 թվականին եւ մինչ այժմ վաստակել է 1 մլրդ դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել Facebook սոցիալական ցանցի ստեղծողից՝ Մարտ Ցուկերբերգից, որն իր առաջին միլիարդը վաստակել է 23 տարեկանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս