Բաժիններ՝

Կարևոր է բալանսավորել խաղը. Վարդան Մինասյան

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նպատակ ունի բալանսավորված խաղ ցուցադրել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում վրացական «Սաբուրթալո»-ի դեմ խաղում:

«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պահպանել բարձր տեմպը խաղի 90 րոպեների ընթացքում: Ձգտելու ենք բալանսավորված ֆուտբոլ ցուցադրել: Բայց պետք է հաշվի առնենք նաև խաղի զարգացումները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մինասյանը:

Մարզչի խոսքով` բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, և փոփոխություններ կլինեն առաջին խաղի համեմատ:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում կհյուրընկալվի վրացական «Սաբուրթալո»-ին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031