Բաժիններ՝

Հրաշալի տնական տորթ «Սև սալորը՝ շոկոլադում»

Բաղադրիչներ

1. Խտացրած կաթ – 1 բանկա
2. Ձու – 2 հատ
3. Կակաո – 3 թ/գ
4. Ալյուր – 1 բաժակ
5. Սոդա – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել բոլոր բաղադրիչները:

2. Բարակ շերտով զանգվածը լցնել կաղապարի մեջ:

3. Թխել 3-4 բարակ շերտեր, մոտ 15 րոպե:

4. Սալորն անցկացնել մսաղացով, ավելացնել 1 բաժակ շաքարավազ և կես լիտր թթվասեր:

5. Ընկույզը մանրացնել և ավելացնել թթվասերային կրեմին:

6. Ջնարակը պատրաստելու համար 100 գ շոկոլադը հալեցնել, ավելացնել 150 գ սերուցք և կակաո: Եփել, մինչև ստացվի միասեռ զանգված:

7. Զարդարել տորթը ջնարակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս