Աշխարհի առաջատար ներդրումային բանկերը մտադիր են կրճատել գրեթե 30 հազար աշխատակիցների. FT
Մոլորակի խոշորագույն ներդրումային բանկերը պլանավորում են կրճատել շուրջ 30 հազար աշխատակիցների՝ գործարքների կրճատվող ծավալների, տոկոսադրույքների անկման եւ ավտոմատացման արագորեն աճող տեմպերի հետեւանքով: Այս մասին հայտնե է Financial Times (FT) թերթը:
Վերակառուցման շրջանակներում կրճատման մասին ընթացիկ տարվա ապրիլից, ամենց առաջ Եվրոպայում, հայտարարել են Մեծ Բրիտանիայի HSBC եւ Barclays բանկերը, Ֆրանսիայի Societe Generale-ը, Գերմանիայի Deutsche Bank-ը եւ ԱՄՆ-ի Citigroup ֆինանսական կոնգլոմերատը: «Ակնհայտ է, որ բանկային-ներդրումային ծառայություններից եկամուտների հեռանկարներն ավելի ու ավելի են բարդանում,- մեջբերում է հրատարակությունը Berenberg բանկի վերլուծաբան Էնդրյու Լոուի խոսքը:
2018 թվականին աշխարհի տասն առաջատար բանկերի ընդհանուր շահույթը հաստատագրված եկամուտներից, արժույթի եւ սակարանային ապրանքների առեւտրից, Coalition վերլուծական ընկերության տվյալներով՝ նվազել էմինչեւ 2006 թվականի մակարդակ: Ներդրումային բանկերի հանդեպ «ծառանում է եկամուտների պրոֆիլում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշությունը», արձանագրում է Keefe, Bruyette & Woods ֆիրմայի վերլուծաբան Էդ ֆյորթը:
Անցյալ ամսին ամենախոշոր կրճատումների մասին հայտարարել է Գերմանիայի Deutsche Bank ֆինանսական ինստիտուտը, որը մտադիր է կրճատել 18 հազար աշխատակիցների: Պլանավորված բարեփոխումները նախատեսված են մինչեւ 2022 թվականի վերջը: Դրանք Deutsche Bank-ի վրա կնստեն մոտավորապես 7,4 միլիարդ եվրո: Deutsche Bank-ը, որը կարեւորագույն անդրազգային բանկերից մեկն է, ներկայացուցչություններ ունի ավելի քան 70 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: