Բաժիններ՝

«Բավարիան» հետաքրքրվում է Կոուտինիոյի անվճար վարձակալությամբ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն հետաքրքրում է «Բավարիային», բայց հստակ պայմաններով:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Բավարիան» կարող է վարձակալել Կոուտինիոյին երկու մրցաշրջանով՝ հետագա հավանակա ձեռքբերման իրավունքով, կամ մեկ մրցաշրջանով՝ պարտադիր գնման հնարավորությամբ:

Ըստ Sport Bild-ի տեղեկությունների՝ «Բավարիային» հետաքրքրում է 27-ամյա բրազիլացու անվճար վարձակալությունը:

Կոուտինիոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել մյունխենյան և մի շարք այլ թոփ-ակումբների:

«Բավարիան» պահպանում է նաև հետարքրքությունը «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի նկատմամբ:

Պատրաստեց Անի Գաբուզանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031