Բաժիններ՝

«Ես նրան անվանում եմ «գազան»». Պոգբան՝ Մագուայերի մասին

Այս տարվա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ստորագրեց «Լեսթերի» խաղացող Հարի Մագուայերին՝ պաշտպանի համար ռեկորդային 86 մլն ֆունտով:

Օրեր առաջ մանկունյանցիներն ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի առաջին խաղն անցկացրին և 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակի հասան «Չելսիի» նկատմամբ:

Պոլ Պոգբան, ով այդ խաղում իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց, հանդիպումից հտո մեկնաբանել է նոր խաղընկերոջ ելույթը:

«Ես Հարիին անվանում եմ «գազան»: Բոլորդ տեսաք՝ նա անհավանական էր: Մագուայերն իսկական լիդեր է: Մենք մարզչի հետ շատ ենք խոսել պաշտպանության մասին, և նա հրաշալի փոխհարաբերություններ ունի Լինդելյոֆի հետ»,- Պոգբային է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս