Բաժիններ՝

Սքոթ Քելլին հայտնել է NASA-ում աստղանավորդի աշխատավարձի չափը

NASA-ում աստղանավորդի առավելագույն աշխատավարձը կազմում է տարեկան շուրջ 155 հազար դոլար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Միջազգային տիեզերակայանում գրեթե մեկամյա գիտարշավ կատարած՝ NASA-ի նախկին աստղանավորդ Սքոթ Քելլին:

«Առավելագույնը, գոյություն ունեցող ցանցի համաձայն՝ NASA-ի աստղանավորդները կարող են հավակնել դաշնային ծառայողների GS-15 կատեգորիային, ինչը զինվորականների մոտ համարժեք է ռազմածովային ուժերի գնդապետի կամ կապիտանի կոչմանը:

Այդ դիրքերում տարեկան աշխատավարձը մոտավորապես 155 հազար դոլար է (ամսական 13 հազար դոլար)»,- ասել է Քելլին: Աստղանավորդը NASA-ից հեռացել է 2016 թվականին, նրա հաշվին կա չորս թռիչք տիեզերք, այդ թվում՝ մեկամյա գիտարշավը Միջազգային տիեզերակայանում:

Ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, աստղանավորդների աշխատավարձը կախված չէ այն բանից՝ նրանք գտնվում են Երկրի վրա, թե կատարում են տիեզերական թռիչք՝ գտնվելով տիեզերքում, նրանք «գործուղման» սոսկ խորհրդանշական գումար են ստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս