1 տարում 4 միլիարդ ծառ տնկելու Եթովպիայի պլանը գրեթե կատարված է
Եթովպիայի կառավարության «Կանաչ ժառանգություն» ազգային արշավի պլանը, որը ներառում է 2019 թվականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կկատարվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է Մոսկվայում հանրապետության դեսպան Ալեմայեխու Տեգենու Արգաուն: «Այս տարի մենք տնկել ենք արդեն 3,5 միլիարդ տնկի, այնպես որ շուտով նպատակին կհասնենք»,- հայտնել է դեսպանը:
Ըստ Եթովպիայի իշխանությունների՝ «Կանաչ ժառանգություն» նխաձեռնությունն ազգային բնապահպանական արշավ է, որը «նպատակամղված է բնակչության իրազեկվածության բարձրացմանը Եթովպիայում շրջակա միջավայրի ահաբեկող վատթարացող վիճակի մասին եւ հասարակության իրազեկումը «կանաչ» կենսակերպի անցնելու» կարեւորության մասին: Միավորված ազգերի կազմակերպության գնահատումների համաձայն՝ 100 տարում Եթովպիայում անտառածածկույթը երկրի տարածության 35 տոկոսից կրճատվել է մինչեւ 4 տոկոս:
Դեսպանի խոսքով՝ ազգային ծրագրին մասնակցում են երկրի բոլոր քաղաքացիները, ներառյալ վարչապետը. «Նա շատ նվիրված է այդ գաղափարին եւ այդ ծրագրին, քանի որ ինքն էլ է ծառեր տնկում ամեն օր: Երբ վարչապեն այցելուների է ընդունում իր գրասենյակում, նա բանկցությունների ավարտին նրանցից յուրաքանչյուրին հրավիրում է միասին ծառ տնկելու»: