Բաժիններ՝

«Ընկերները» սերիալի դերասան Մեթյու Փերին մեկուսի կյանքով է ապրում

Ամերիկա-կանադացի դերասան Մեթյու Փերին, որը Չենդլեր Բինգին է մարմնավորել ժողովրդականություն վայելող «Ընկերները» սերիալում, սկսել է մեկուսի կյանքով ապրել: Այդ մասին հայտնել է RadarOnline-ը: Նշվում է, որ անցած ամռանը վիրահատության ենթարկվելուց հետո նա գործնականում չի հեռանում հյուրանոցում գտնվող փենթհաուսից, որի մեկ օրվա արժեքը յոթ հազար դոլար է: Բացի այդ, 49-ամյա արտիստը, որը երեք անգամ բուժընթաց է անցել ալկոհոլային կախվածության դեմ, սկսել է վերստին չարաշահել ոգելից խմիչքը, պնդում են հրատարակության աղբյուրները:

«Հազիվ թե որեւէ մեկը նրան ճանաչի (հյուրանոցում), որովհետեւ նա շատ փնթի տեսք ունի այն Փերիի համեմատությամբ, որին մարդիկ հիշում են: Նա խուսափում է շփումից եւ գրեթե դուրս չի գալիս մութն ընկնելուց առաջ, բացառությամբ սիգարետ գնելու կամ հիվանդանոց այցելելու»,-պատմել է զրուցակիցը: Հունիսին պապարացիները Մեթյու Փերիին լուսանկարել էին երկու տարվա ընթացքում առաջին անգամ: Դերասանի արտաքին տեսքն անհանգստություն էր առաջացրել ցանցում, քանի որ լուսանկարներում նա պատկերված էր կեղտոտ հագուստով, ուռած դեմքով ու ձեռքերով: Լրագրողները նաեւ ուշադրություն էին դարձրել այն բանի վրա, որ հայտնին երկար կեղտոտ եղունգներով է: Փերին ինքը հեգնանքով է վերաբերվել այն բանին, որ այս կադրերը հայտնվել են ԶԼՄ-ներում: Սոցցանցերում նա խոստացել է, որ անպայման կայցելի մատնահարդարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս