Բաժիններ՝

«Ես չեմ հարցրել, թե գործարանը քանի աշխատատեղ ունի, կարևորը հաջողությունն է». Տիգրան Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մարալիկում ներկա եղավ Բամբակամանվածքային գործարանի բացմանը։

Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի հետ շրջելով գործարանում և ծանոթանալով բոլոր սարքավորումներին՝ վարչապետը հենց գործարանից ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ՝ հետևորդներին ցուցադրելով գործարանի աշխատանքից մեկ հատված։

Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործարանի արտադրանքը մատակարարվելու է «Տավուշ ձեռնոց» ընկերությանը, գործարանի աշխատակիցների աշխատավարձը 250 հազար դրամից ավելի կլինի։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ լրագրողներին փոխանցեց, որ գործարանի համասեփականատերերը խոստացել են ներդրումներ կատարել այնքան, որքան պահանջարկ կլինի։

«Ես չեմ հարցրել, թե գործարանը քանի աշխատատեղ ունի, կարևորը հաջողությունն է, եկեք ցանկանանք, որ այս նախաձեռնությունը հաջողություն ունենա և իր արտադրանքն անհրաժեշտ որակով արտադրի։ Աշխատատեղերը դրանից արդեն ածանցվող բաղադրիչներ են»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նշենք, որ գործարանից դուրս գալուց հետո վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին, դրսում հավաքվածների հետ լուսանկարվեց և գնաց։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս