Xiaomi Mi 9 5G. հայտնի են առաջին մանրամասները
Սարքը կստանա նորացված էկրան, բարելավված տեսախցիկ և ավելի հզոր մարտկոց:
Շուտով նախատեսվում է նոր Xiaomi Mi 9 5G սմարթֆոնի թողարկումը: Բացի հինգերորդ սերնդի ցանցերին աջակցելուց, գադջետը կստանա մի շարք բարելավումներ: Այս մասին հաղորդել է ինսայդերներից մեկը՝ Xiaomishka-ն:
Բլոգերի խոսքով, սմարթֆոնը կստանա ընդլայնված 2K էկրան, կավելանա նաև մարտկոցի հզորությունը: Բացի այդ, գործիքը կփոխի հիմնական տեսախցիկը, որում կհայտնվի օպտիկական պատկերի կայունացման գործառույթը:
Սմարթֆոնի ներկայացման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Հայտնի է, որ Xiaomi-ի նոր սարքավորման անոնսը տեղի կունենա մինչև օգոստոսի վերջ:
Սիրարփի Աղաբաբյան