
Տոմատի մածուկի պատրաստման ամենաարագ բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 5 կգ
2. Աղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները կտրատել և հարել բլենդերում:
2. Այնուհետև ավելացնել աղը, կրկին հարել:
3. Ստացված զանգվածը լցնել մանր ծակերով քամիչի մեջ և թողնել՝ հյութը հոսի 15 րոպե:
4. Զանգվածը եփել, եռացնել մոտ 5 րոպե և կրկին հարել բլենդերով:
5. Ստացված խյուսը քամել քամիչով այնպես, որ կորիզները հեռանան:
6. Քամվելուց հետո մածուկը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ: Փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը