Բաժիններ՝

«Մենք չպետք է ֆուտբոլիստներ գնենք միայն այն պատճառով, որ ուրիշներն են անում դա». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսել է իր կարծիքն ակումբի տրանսֆերային արշավի վերաբերյալ:

«Մենք չպետք է ֆուտբոլիստներ գնենք միայն այն պատճառով, որ ուրիշներն են անում դա: Դա իմաստ չունի: Եթե ​​հիմա նայեք մեր կազմին, ապա ինչպե՞ս կարող ենք ասել, որ մեզ պետք են նոր խաղացողներ: Մարդիկ կասեն՝ այո, քանի որ մենք, ենթադրաբար, պետք է գտնենք փոխարինող Մանեի, Սալահի և մյուսների համար:

Այնուամենայնիվ, մենք ունենք այդ խաղացողներին: Հնարավո՞ր է ստորագրել այնպիսի խաղացողների, որոնք կփոխարինեն նրանց՝ առանց որակի կորստի: Մարդիկ կարծում են, որ այլ ակումբների և այլ երկրների խաղացողներն ավելի լավն են, քան մենք: Այնուամենայնիվ, նրանք ասում են դա՝ առանց որևէ ապացույցի, քանի որ այդ խաղացողները չեն խաղում Անգլիայում:

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է նոր բանն ավելի լավը թվում, քան ձեր ունեցածը: Ինչպես նոր մեքենայի դեպքում: Ձեր հին մեքենան միանգամայն հուսալի է, բայց ուզում եք նորը գնել, գնում եք, և երկու շաբաթ անց այն փչանում է: Իհարկե, այդ մեքենան ավելի լավն է թվում, բայց, փաստորեն, պարզվում է, որ այն այնքան էլ լավը չէր»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս