Բաժիններ՝

Սոնա Աղեկյանին ազատ արձակեցին. Նա խոստանում է մյուս անգամ «պամպերսներ» բերել, որ քաղաքապետարանում գրասեղանի տակ մտնելուց հագնեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին քաղաքապետարանի մոտից բերման ենթարկեցին Ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժին, քանի որ բողոքի ակցիայի և քաղաքապետարանի մաքրության պատասխանատուների միջև վիճաբանություն էր ծագել։

Մոտավորապես մեկ ժամ Ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնում մնալուց հետո նրան ազատ արձակեցին։

https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2461349010819008/

Հիշեցնենք, որ այսօր Սոնա Աղեկյանը հերթական բողոքի ակցիան էր իրականացնում քաղաքապետարանի մոտ՝ Հայկ Մարությանից պահանջելով զբաղվել աղբահանության խնդիրներով։

Կարդացեք նաև

https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2461325287488047/

Ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս ամենով քաղաքային իշխանությունն ապացուցում է, որ «վախերի մեջ է»։

«Եթե այս անգամ մենք բերել էինք կանացի զգեստ, որը ստիպելու ենք հագնի քաղաքապետը՝ քաղաքացիներին խաբելու և խոստումները չկատարելու համար, հաջորդ ակցիայի ժամանակ մեզ հետ բերելու ենք նաև «պամպերսներ», որ քաղաքապետարանում գրասեղանի տակ մտնելուց գոնե հագնեն և իրենց վախերը ոչ թե ոստիկանական ջոկատների հետևում հոգան, այլ համարձակություն ունենան և իջնեն ներքև»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են վերականգնել քաղաքապետի պատիվը, այդ պատճառով նա չպետք է թաքնվի գրասեղանի տակ։ Նա նաև հորդորեց, որպեսզի քաղաքապետը կանգնի ժողովրդի առջև և անկեղծ խոստովանի, որ նրանց խաբել է։

«Չեմ ցանկանում, որպեսզի մենք կորցնենք Կարգին Հայկոյին»,- ընդգծեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031