Ռուսաստանում հացը թանկացել է
2019 թվականի առաջին յոթ ամսում Ռուսաստանի խանութներում հացի գները 7,7 տոկոսով աճել են 2018 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Այս տվյալները հրապարակվել են Պետական վիճակագրության դաշնային ծառայության կայքում:
Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 2,3 տոկոս: Ընթացիկ տարում հացի գներն աճել են գնաճից արագ. սպառողական գների ինդեքսը կազմել է 5 տոկոս:
Ռոսստատի տվյալներով՝ ամենից շատ թանկացել է սեւ (աշորայի եւ աշորայի-ցորենի ալյուրի) հացը, հունիսին դրա միջին գինը կազմել է մեկ կիլոգրամի դիմաց 50,54 ռուբլի: Անցյալ տարվա հունիսի համեմատությամբ աճը կազմել է 9,6 տոկոս: Սպիտակ (ցորենի բարձր տեսակի ալյուրի) հացը թանկացել է8,3 տոկոսով, գորշ հացը՝ 7,4 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



