Բաժիններ՝

Աշխարհի որ երկրների բնակիչներն են ամենաշատ ճամփորդողները

Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Միցայալ Թագավորության բնակիչները: Այդ մասին ասված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հաշվետվության մեջ:

Ասոցիացիայի տվյալներով՝ Միացյալ Թագավորության մոտավորապես 126 միլիոն քաղաքացիներ (աշխարհում բոլոր ուղեւորների 8,6 տոկոսը) արտասահմանյան ուղեւորությունների են մեկնել ինքնաթիռով: Երկրորդ տեղում հայտնվել են ամերիկացիները. ԱՄՆ-ի մոտավորապես 115 մլն բնակիչներ (բոլոր ուղեւորների 7,6 տոկոսը) 2018 թվականին ճամփորդել են օդով:

Երրորդ դիրքն զբաղեցրել են չինացիները (97 մլն ճանապարհորդներ, բոլոր ուղեւորների 6,6 տոկոսը), չորրորդը՝ գերմանացիները (94 մլն ճանապարհորդ, բոլոր ուղեւորների 6,4 տոկոսը), հինգերորդը՝ ֆրանսիացիները (գրեթե 60 մլն ճանապարհորդ, բոլոր ուղեւորների 4,1 տոկոսը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս