
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել դատապարտյալի պահարանում

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 7-ի ժամը 09։00-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում՝ պլաստմասե տարայի միջից, հայտնաբերել են «Lyrica 50mg» և «Lyrica 75mg» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ՝ 0,4 գր ընդհանուր քաշով, ու բաց գույնի դեղահաբի մանրացրած, 3,9 գ քաշով 64 կտոր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: