Արցախում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը
Ս.թ.օգոստոսի 6-ին ժամը 23:00-ի սահմաններում Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, .ծնված Հ. Բ-ն վարելով «Տոյոտա 4 Ռուններ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Տոյոտա 4 Ռուններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Հարգելի վարորդներ, կոչ ենք անում խստորեն հետևել ինչպես ճանապարհային նշաններին, այնպես էլ գծանշումներին:
Հիշեցում ենք, որ առանց ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է ստեղծել վթարային իրավիճակ:
Հիշեք, որ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում ցուցաբերվող ավելորդ ինքնավստահությունը կարող է ողբերգական հետևանքների պատճառ դառնալ, վստանգելով ինչպես Ձեր, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:
Արցախի Հանրապետության ոստիկանություն